Հրատապ թեմա Հայաստանում
Պոռնոգրաֆիան այսօր
Պոռնոգրաֆիայի այսօր կարելի է հանդիպել ամենուր` ինտերնետում, հեռուստաեթերում, փոստում, բջջային հեռախոսներում, տեսաերիզներում։ Կարճ ասած` այն ցանկացած պահի կարող է հայտնվել Ձեր երեխայի ուշադրության կենտրոնում։ Այս երևույթը կարող է ակամայից իր ազդեցությունը թողնել անգամ այնպիսի մարդկանց վրա, որոնք չեն էլ օգտվում նման «արտադրանքից»։
Մեր հասարակության մեջ շատերը թերևս չեն էլ պատկերացնում այն իրական վտանգի չափերը, որ իր մեջ պարունակում է պոռնոգրաֆիան։ Այս ուղղությամբ լուրջ հետազոտություններ են կատարվել ԱՄՆ-ում։ Այդպիսի առաջին հետազոտության արդյունքները հրապարակվել են դեռևս 1968-ին։ Ամերիկյան կառավարության կողմից ստեղծված հատուկ հանձնաժողովը հրապարակեց նաև իր եզրակացությունները, որոնց համաձայն` անհրաժեշտ է ակտիվորեն զբաղվել երիտասարդների սեռական կրթությամբ, սահմանափակել դեռահասների շփումը պոռնոարտադրանքի հետ։ Միաժամանակ հանձնաժողովը խորհուրդ էր տալիս չափահասների համար որևէ սահմանափակումներ չկիրառել։
Համարյա 20 տարի անց` 1985-ին ստեղծված ևս մեկ նմանատիպ հանձնաժողով արդեն եկավ այլ եզրակացությունների և իր զեկույցում նշեց, որ պոռնոգրաֆիան դեստրուկտիվ ազդեցություն է թողնում հասարակության վրա և բերում է բռնությամբ ուղեկցվող հանցագործությունների թվի աճի։ Չնայած դրան` ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ այլ երկրներում, պոռնոգրաֆիայի բերած «աղետների» դեմ պայքարում առանձնապես մեծ հաջողություններ չեն գրանցվել։ Ավելին, հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ սերիական մարդասպանների 81%-ը նշել է, որ պոռնոֆիլմերի դիտումը իրենց համար հանդիսանում է մեծագույն հաճույք։ Գրեթե նույնատիպ ցուցանիշներ են ստացվել մեկ այլ հանցագործության համար դատապարտվածների շրջանում անց կացված հարցումներից։ Ամենանողկալի բռնարարքի` բռնաբարությունների համար դատապարտվածների 86%-ը մշտապես դիտել է պոռնոգրաֆիկ նյութեր, իսկ 57%-ը հայտնել է, որ փորձել է նմանակել պոռնոֆիլմերում տեսած կադրերը։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել նաև, որ պոռնոգրաֆիան նպաստում է ընտանիքների քայքայմանն ու արտաամուսնական կապերի թվի ավելացմանը։
Այս երևույթի «պաշտպաններն» էլ իրենց հերթին փաստում են, որ հասուն մարդը իրավունք ունի ազատ ընտրության, և որ պոռնոգրաֆիան եղել է նաև մեզ հայտնի բոլոր քաղաքակրթությունների ժամանակներում։ Բացի այդ` որոշ գիտնականների կարծիքով` պոտենցիալ բազմաթիվ մարդասպաններ և բռնաբարողներ իրենց էներգիան «սպառում» են` պոռնոնյութեր դիտելով։ Կարծիքները շատ են ու հակասական։ Բնականաբար, մոտեցումները` նույնպես։
Հայտնի է, որ այս ոլորտի քաղաքականությունը առավել ազատականացված է Նիդերլանդներում, որտեղ պոռնոգրաֆիայի վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա։ Շվեդիայում պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր կարող են գնել տասնհինգ տարեկանից բարձր անձիք։ Մեծ Բրիտանիայում և Նորվեգիայում արգելված է միայն մանկական պոռնոգրաֆիան։ Իսկ Սինգապուրում և Իռլանդիայում այն ընդհանրապես արգելված է. այնտեղ անգամ արգելված է «Playboy» ամսագրի վաճառքը։ ԽՍՀՄ-ում ևս այս երևույթը արգելված էր և դատապարտելի, սակայն կայսրության փլուզումից հետո, ինչպես նորանկախ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում պոռնոգրաֆիկ ամսագրերն ու թերթերը դարձան մատչելի բոլորի համար։ Հետագայում մեր կյանք ներխուժեցին ինտերնետը և ինտերնետային ակումբները, որտեղ մեր երեխաները սկսեցին անցկացնել օրվա զգալի մասը։ Այստեղ` ծնողների աչքից ու հսկողությունից հեռու, ինչի ասես, որ չեն հանդիպում դեռահասները։ Առավելագույն «կանխարգելումները», որոնց կարող եք հանդիպել ինտերնետ ակումբներում, դրանք հայտարարություններ են մոտավորապես հետևյալ բովանդակությամբ` «Վատ էջեր մտնելու համար` տուգանք 2000 դրամ», «Անպարկեշտ էջերի դիտումը մեր ակումբում արգելված է»։ Կարծում ենք, որ սրանք ավելի շատ նման են գովազդային վահանակների և ոչ մի ընդհանուր բան չունեն իրական կանխարգելումների հետ։
Սակայն հասարակության մեջ միշտ էլ եղել են ու կլինեն առողջ բանականությամբ մարդիկ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում բացասական երևույթների դեմ պայքարելու համար։ Մենք փորձեցինք տեղեկատվություն հավաքել այդպիսի մարդկանց և կառույցների մասին։ Ցավոք, համարյա բոլոր երկրներում էլ իրավական համակարգի կառույցները չեն կարողանում արդյունավետ պայքար ծավալել այս չարիքի դեմ։ Պարզվեց, որ գոյություն ունեն ինտերնետային կազմակերպություններ, որտեղ համախմբվում են այս երևույթի դեմ պայքարող մարդիկ։ Սրանք հասարակության առողջացման համար պայքարող հակերներն են կամ ինտերնետային «Ռոբին Հուդերը», որոնք գտնում են պոռնոգրաֆիկ ինտերնետային կայքերը ու «գրոհելով» դրանք ոչնչացնում։ Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ իրավական տեսակետից, հենց այս մարդիկ են քրեորեն դատապարտելի արարք թույլ տալիս, և այդ պատճառով նրանք հանդես են գալիս միայն կեղծանուններով։ «Ռոբին Հուդ - հակերների» աշխատանքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ մինչև պոռնոկայքերը գրոհելը դրանց մասին տեղեկացնում են իշխանություններին և միայն պետական մարմինների կողմից համապատասխան գործողությոնների բացակայության դեպքում ոչնչացնում «հակառակորդին»։
Իսկ ի՞նչ կարելի է անել սեփական երեխաներին նման այլանդակությունից հեռու պահելու համար։ Պարզվում է, որ պարտադիր չէ հակեր լինել։ Կան բազմաթիվ պաշտպանիչ ծրագրեր, որոնք համակարգչում տեղադրելուց հետո, այն դարձնում են պոռնոկայքերի համար անհասանելի։
18.05.2008 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ